Իսրայելական բանակի ու Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ խմբավորման միջև քառօրյա հրադադարն ուժի մեջ է մտնում տեղական ժամանակով ժամը 07:00-ին: Դրա շրջանակներում ամեն օր Գազայի հատված մուտք կգործի 200 բեռնատար` հումանիտար օգնությամբ և 4-ը` վառելիքով ու կենցաղային գազով:
Բացի այդ, ՀԱՄԱՍ-ում հայտարարել են, որ Իսրայելի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել անկլավի հարավային հատվածում` 4, իսկ հյուսիսում` 6 ժամով նրա ավիացիայի թռիչքների լիարժեք դադարեցման վերաբերյալ: