Այսօր ավարտվեց իմ պաշտոնավարումը՝ որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական համաժողովում 31 կողմ ձայնով ֆեդերացիայի նոր նախագահ միաձայն ընտրվեց Արթուր Դավթյանը, որին մեծ հաջողություններ եմ մաղթում այս կարևոր գործում։ Այս մասին գրել է Մխիթար Հայրապետյանը:
«Ավելի ուշ կներկայացնեմ 4-ամյա իմ պաշտոնավարման ընթացքում Երևանի շախմատի ֆեդերացիայի գործունեության և գրանցած արդյունքների, նվաճումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն»,- գրել է նա։