Գլոբալ երկրներում տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն ռեգիոնալ, այլև գլոբալ ազդեցություն են ունենում: Այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների՝ մեր տարածաշրջանի վրա հնարավոր ազդեցությանը:
«ԱՄՆ ընտրությունները միանշանակորեն իրենց ազդեցությունն ունենալու են մեր տարածաշրջանի և մեր երկրի վրա: Վերջին տարիներին ԱՄՆ-ի հետ մեր երկկողմ գործակցությունը զարգացման շատ կարևոր փուլում է, 2019 թվականից նաև ռազմավարական երկխոսություն ենք սկսել»,- ասաց նա: