Ինչն է խանգարում ՀՀ-ին` ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել. արդյոք քաղաքական կամքի բացակայություն կա: Այս հարցին պատասխանելով` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.
«Եթե ՀՀ շահերից բխող որևէ որոշում կայացնելու հետ կապված քաղաքական կամքի բացակայություն լիներ, թեկուզ ՀԱՊԿ-ի հետ կապված, այն հայտարարությունները կամ վերապահումները, որ հրապարակային, թափանցիկ հայտնում ենք ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ, էդ էլ չէինք հայտնի, ուրեմն կա քաղաքական կամք` ըստ անհրաժեշտի ՀՀ շահերից բխող քաղաքական որոշում կայացնելու: Ինչու մենք չենք կայացնում կամ կկայացնենք արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, մենք կողմնորոշվում ենք ՀՀ պետական շահերով. եթե այսօր նման որոշում չենք կայացրել, մեր ուղենիշը, որով կողմնորոշվում ենք, ՀՀ պետական շահն է»:
Փաշինյանը նշեց` ՀԱՊԿ-ից ևս պետք է ըմբռնումով մոտենան. մենք ՀԱՊԿ-ից չենք կարողանում անհրաժեշտ աջակցությունը ստանալ, մյուս կողմից` ՀԱՊԿ անդամակցությունն ուրիշ տեղից աջակցություն ստանալու համար արգելք է հանդիսանում:
«Մենք ՀՀ շահերի թեր և դեմ փաստարկների կշռումն ենք իրականացնում»,- ասաց նա: