Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության խոսնակ Պետեր Ստանոն ասել է, որ հնարավոր է Մոլդովայի և Վրաստանի մասնակի ընդունումը ԵՄ՝ առանց Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Ստանոն ընդգծել է, որ այդ երկրների եվրոպական ապագան չպետք է կախված լինի հակամարտություններից։
«Մենք շարունակում ենք հաստատակամորեն աջակցել Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ասել է Ստանոն:
Նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց կառույցի 2023 թվականի ընդլայնման վերաբերյալ զեկույցը, որն առաջարկում էր Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսել, Վրաստանին էլ տրամադրել թեկնածուի կարգավիճակ։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի վաղ ենթադրել էր, որ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան միաժամանակ կմտնեն ԵՄ: