Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Աջափնյակ վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են իրականացվում. բարեկարգվում են փողոցներն ու մայթերը:
Բնակիչներին վերադարձնելով բարեկարգ բակեր՝ վերադարձնում ենք նաև բակային
մշակույթը: Շինարարական աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետը։
Աջափնյակի այս տարվա ծրագրում 15 բակ է: Մի մասում շինարարությունը կավարտվի գարնանը: Հիմնանորոգումից հետո վերաբացվել է նաև Աջափնյակի համար 50 մանկապարտեզը:
Հաջորդ տարի կմեկնարկի նոր մարզադպրոցի կառուցումը: