Ավարտվել է Մ-4-Ակնաղբյուր ավտոճանապարհի 2,85 կմ ճանապարհահատվածի և դեպի Մատուռ տանող 0,246 կմ հատվածի հիմնանորոգումը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Տավուշի մարզում գտնվող ճանապարհը ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգել է «Վեհ Իշխանասար» ՍՊԸ-ն։ Տեխնիկական հսկողությունը կատարել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ-ն»,- նշված է հաղորդագրությունում։