2024 թվականին ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային
համաժողովը կկայանա Հայաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
2023 թվականի նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին պաշտոնապես շնորհվել է 2024 թվականին հաջորդ՝ ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովն անցկացնելու խորհրդանշական Կարասը:
Լա Ռիոխայում կայացած համաժողովին Հայաստանը ներկայացել է ի դեմս Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի:
Համաժողովի շրջանակներում ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը մասնակցել է «Գինու զբոսաշրջության ազգային և տարածաշրջանային ռազմավարություններ» խորագրով պանելային քննարկմանը որպես պատվավոր խոսնակ։