Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Քեմերոնը Մերձավոր Արևելք կատարած այցի շրջանակում հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
«Արտաքին գործերի նախարար լորդ Քեմերոնը Հորդանան գետի արևմտյան ափին հանդիպել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ժամանակավոր հրադադարի ֆոնին»,- հայտնում է հեռուստաալիքը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ուրբաթ հայտարարել է Գազայի հատվածի բնակիչներին լրացուցիչ 30 միլիոն ֆունտ ստեռլինգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին: