Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով մեկնել է Բաքու: Ղարիբաշվիլին որպես պատվավոր հյուր կմասնակցի Բաքվում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնական Ասիայի տնտեսությունների հատուկ ծրագիր 25-ամյակին նվիրված տնտեսական համաժողովին: Այն այս տարի նախագահում է Ադրբեջանը:
Համաժողովի շրջանակներում Բաքու են ժամանել նաև Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները։ Ալիևը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Հունգարիայի վարչապետը երախտագիտություն է հայտնել՝ գագաթնաժողովին որպես պատվավոր հյուր մասնակցելու հրավերի համար։ Նա հունգար ժողովրդի բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն է փոխանցել Ալիևին։ Օրբանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Հունգարիան թյուրքական ընտանիքին մերձեցնելու և Թյուրքական պետությունների կազմակերպության հետ հարաբերությունները զարգացնելու համար։
Մանրամասները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: