Գյուղատնտեսության ոլորտում մենք համակարգային շատ խոր խնդիրներ ունենք: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր մեր գյուղատնտեսության զարգացման և գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ անելու մեծագույն պրոբլեմները մեր հողերի կտրտվածությունն է: Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ գյուղատնտեսական արդյունավետ տնտեսություն ունենալու համար պետք է իքս չափից ավելի մեծ հողակտոր, բայց այսօր սեփականաշնորհման արդյունքում մեր հողերը կտրված են»,- ասաց նա:
«Գյուղատնտեսության ոլորտում մոտ մեկ տասնյակ զարգացման ծրագրեր ենք անում»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: