Ֆինլանդիան որպես ՆԱՏՕ-ի անդամ առաջին անգամ գլխավորել է «Սառցե քամիներ 23» միջազգային ռազմածովային զորավարժությունները: Դրանք կտևեն մինչև դեկտեմբերի 1-ը։
Միջոցառմանը հիմնականում ներգրավված են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Լեհաստանի և Ֆրանսիայի ուժերը։
Բալթիկ ծովում ռազմածովային գործողությունների և համատեղ կարողությունների զարգացմանն ուղղված վարժանքներին մասնակցում են տասնյակ նավեր, ինչպես նաև ինքնաթիռներ: