Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը Վրաստանում հանդիպում է ունեցել երկրի պաշտպանության նախարարի տեղակալ Գիորգի Խաինդրավայի հետ:
Ադրբեջանական պատվիրակության կազմում են եղել պաշտպանության նախարարի տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք:
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: