44-օրյա պատերազմի ընթացքում մարտադաշտը ինքնակամ լքելու համար ևս երեք սպա է կալանավորվել: Մարտական գործողությունները ծավալվել են Մեխակավանում, և ըստ մեղադրանքի՝ Զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալը, առանց վերադասի թույլտվության, նահանջի հրաման է տվել: Մյուս երկու սպաները մեղադրվում են բնագիծ մեկնելուց հրաժարվելու համար:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: