Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել Մինսկում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայության համար:
Պեսկովը նշել է, որ այսպես կոչված «հայկական գործոնը» գագաթնաժողովի օրակարգում է, և այդ հարցի շուրջ երկրների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն:
«Իհարկե, ՀԱՊԿ-ն շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի իր մասնակցությունը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը և մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության առումով։ Մենք կշարունակենք երկխոսությունը նրանց հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը: