Ներկայումս խոսք չկա այն մասին, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ կազմից՝ Մինսկում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Նա հիշեցրել է, որ գագաթնաժողովին ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, տեղեկացրել, որ որոշակի հանգամանքների բերումով չի կարողանա մասնակցել Մինսկում նախատեսված ՀԱՊԿ միջոցառումներին:
«Կազմակերպությունում հայկական կողմի աշխատանքները շարունակվում են։ Նրա բազմակողմ շփումները ՀԱՊԿ շրջանակում ընթանում են աշխատանքային ռեժիմով»,- ասել է Տասմագամբետովը։