Մինսկում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը քննարկումների մեկնարկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե ՀԱՊԿ-ն անդամ երկրների և ընդհանուր առմամբ Եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման անբաժանելի տարրն է:
Նա նշել է, որ գագաթնաժողովի օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր։ Բելառուսի նախագահը տեղեկացրել է, որ նիստը կանցկացվի նեղ, այնուհետև ընդլայնված ձևաչափով:
Լուկաշենկոն հավելել է, որ Բելառուսն այս տարի ավարտում է ՀԱՊԿ-ում նախագահությունը և դեկտեմբերի 31-ին այն կփոխանցի Ղազախստանին:
Հայկական կողմը գագաթնաժողովին չի մասնակցում: