ՀԱՄԱՍ-ն ակնկալում է` հումանիտար քառօրյա հրադադարը, որն, ինչպես ակնկալվում է, ուժի մեջ կմտնի նոյեմբերի 24-ին, ավարտից հետո կերկարաձգվի: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ղեկավար կազմից Բասեմ Նաիմը:
«Հումանիտար հրադադարը մեր նպատակն է, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Տա Աստված` այն երկարաձգվի, բայց սա կախված է այլ գերիների հանձնման հնարավորությունից»,- ասել է նա:
Վերջինս հայտնել է, որ ծանոթ չէ գերիների 13 հոգանոց ցուցակին, ովքեր նոյեմբերի 24-ին ազատ են արձակվելու: