Ուկրաինայի նախագահը Fox News-ի հետ հարցազրույցում հայտարարել է՝ Կիևը կարող է դադարեցնել պատերազմը՝ զիջելով Դոնբասը և Ղրիմը, «սակայն մեր երկիրը պատրաստ չէ նման «խաղաղության ծրագրի»՝ շեշտել է Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նաև արձագանքել է լրագրողի դիտարկմանը, որ Թրամփը խոստացել էր «24 ժամվա ընթացքում» հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի։ Զելենսկին պատասխանել է՝ պատրաստ է հանդիպել ԱՄՆ նախկին նախագահի հետ և լսել նրա խաղաղության ծրագիրը: Զելենսկին միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը կօգնի Ուկրաինային ռուսական կողմի դեմ պայքարում:
Ուկրաինային նախագահը նշել է, որ Զինված ուժերը որոշ ուղղություններում դժվարությունների է բախվում, սակայն հաջողություններ ունի Սև ծովում:
Նա հավելել է, որ Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտությունը պատուհաս է աշխարհի համար, սակայն զգուշացրել՝ Ուկրաինային ուշադրության կենտրոնում չպահելով և Ռուսաստանի գործողություններն անտեսելով՝ Արևմուտքը կարող է փաստի առաջ կանգնել: