ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում անդրադարձել է Իրաքի նախագահի հետ հանդիպմանը:
«Ուրախ էի հյուրընկալել Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Գլոբալ և տարածաշրջանային ընթացիկ հարցերի ու մարտահրավերների վերաբերյալ արդյունավետ քննարկում ունեցանք փոխըմբռնման մթնոլորտում: Ընդգծեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում ՀՀ-Իրաք երկկողմ օրակարգի զարգացման հեռանկարները»,- գրել է նա: