Բաքվի Բունիաթովի պողոտայում գտնվող շինանյութի շուկայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել: Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեպքի վայր է մեկնել պետական հակահրդեհային ծառայության 85 աշխատակից և ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա, շտապօգնության բրիգադներ: Հրդեհը տեղայնացվել է: Հայտնի է մեկ զոհի մասին: Շուկայում հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել:
Մանրամասները՝ տեսանյութում: