ՀԱՊԿ գագաթնաժողովում ելույթով է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ նիստի մասնակիցները վերջին տարում ակտիվ աշխատել են և նպաստել ՀԱՊԿ ներսում դաշնակցային կապերի խորացմանը, որոնք հիմնված են հարգանքի և աջակցության սկզբունքների վրա։
Պուտինի խոսքով՝ ամրապնվդել է ՀԱՊԿ-ի՝ որպես տարածաշրջանային պաշտպանական առանցքային կառույցի դերը, որը պատասխանատու է Եվրասիական տարածքում խաղաղության և կայունության ապահովման համար:
«Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս երկրները չեն կարող համակերպվել տարբեր տարածաշրջաններում ահաբեկչության դրսևորումների հետ: Մենք համատեղ միջոցառումներ ենք իրականացնում ծայրահեղականության, անդրազգային բնույթի հանցագործությունների, անօրինական միգրացիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում»,- ասել է Կրեմլի ղեկավարը՝ բարձր գնահատելով այլ ոլորտներում ՀԱՊԿ պետությունների շփումների մակարդակը։
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ ընդլայնվում է նաև ռազմատեխնիկական գործակցությունը:
«ՀԱՊԿ շրջանակում համատեղ գործունեությունը նպաստում է մեր պետությունների և ժողովուրդների միասնությանը»,- եզրափակել է Պուտինը: