Մինսկում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը նեղ կազմով նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ անդրադարձ է եղել կազմակերպության առանցքային անվտանգային հարցերին, այդ թվում՝ Հարավային Կովկասի իրավիճակին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացում Ռուսաստանի դերին:
«Չեմ թաքցնի, մենք քննարկել ենք իրավիճակը Կովկասում և Հավաքական անվտանգության խորհրդի անդամներից մեկի որոշ դժգոհությունները: Եկել ենք այն եզրահանգմանը, որ խնդրահարույց հարցեր միշտ եղել են և կլինեն: Դրանք լուծվում են բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դեմարշների միջոցով՝ առանց որևէ պատճառի: Մենք հույս հայտնեցինք, որ Պետերբուրգում նախատեսված միջոցառումների ժամանակ կհանդիպենք մեր հայ բարեկամներին»,- ասել է Լուկաշենկոն: