Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Լիբանան կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հեզբոլլահ» կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի հետ:
Լրատվամիջոցների տվյալով՝ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները և այն ջանքերը, որոնք կողմերը գործադրում են Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը երեկ չհայտարարված այցով ժամանել է Լիբանան: Դրանից մի քանի ժամ առաջ Բեյրութ է ժամանել նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը, որի անդամներին ընդունել է «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը:
Աբդոլլահիանը հանդիպել է նաև ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ» խմբավորման ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունների անդամները շնորհակալություն են հայտնել Իրանին Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար և Աբդոլլահիանի այցը Լիբանան անվանել են «հստակ ազդանշան ամբողջ աշխարհին»: