ՀՀ կառավարությունը հաստատեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի մշակած՝ «Անշարժ գույք ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով պետական սեփականություն հանդիսացող՝ քաղաք Երևան, Աբովյան փողոցի 3 հասցեում գտնվող անշարժ գույքը կամրակցվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Նշեցնք, որ ՀՀ գլխավոր դատախազության 2023 թվականին ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող գործով հայցվոր ՀՀ գլխավոր դատախազության, պատասխանող ՀՀ կադաստրի կոմիտե, երրորդ անձինք «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության, «ԱՕԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ընկերության, Գագիկ Սահադյանի և Ադելա Ստեփանյանի միջև կնքվել էր հաշտության համաձայնություն, համաձայն որի՝ Երևան քաղաքի Աբովյան փողոց թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվել է Հայաստանի Հանրապետությանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ գույքը 701 քմ է, շուկայական արժեքը կազմում է 490 մլն դրամ: