Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը կարծիք է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Անկախ պետությունների համագործակցության և Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովներին:
«Կարծում եմ, որ նրանք Պիտեր կժամանեն: Այնտեղ կանցկացվի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպում և ԵԱՏՄ պաշտոնական նիստ: Ի դեպ, այդ նիստում Ռուսաստանից հետո նախագահությունն անցնում է Հայաստանին: Ուստի ես կարծում եմ, որ Փաշինյանը կգա, որպեսզի ընդունի էստաֆետը Վլադիմիր Պուտինից»,- ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Ուշակովը։