Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ 2023 թվականի հոկտեմբերի տվյալներով մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ ունենք և գերազանցել ենք 730 հազար թիվը: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի մայիսից ի վեր ՀՀ-ում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ, և մեր տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ այդ աշխատատեղերը կշարունակեն ստեղծվել, և մենք հույս ունենք, որ նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների աշխատաքի շուկայում և տնտեսական համակարգում լիարժեք ներգրավվելու արդյունքում մեր այս դինամիկան նույնիսկ ավելի լավը կլինի»,- ասաց վարչապետը: