Գազայում Իսրայելի գործողության համար դեռևս առնվազն երկու ամիս կպահանջվի. ռազմական գործողություններում դադարը կարճ կլինի: Նման հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
«Կարճ դադար կլինի, որի ավարտից հետո կշարունակվեն ինտենսիվ ռազմական գործողությունները, ճնշում կգործադրվի` ավելի մեծ թվով առևանգվածների վերադարձնելու համար: Սպասվում է ռազմական գործողությունների ևս երկու ամիս»,- ասել է նա: