Հանրապետության նախագահի գրասենյակից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդն այցելել են Գյումրու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:
Նախագահները շրջայց են կատարել տեխնոլոգիական կենտրոնում և ծանոթացել կենտրոնի աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին:
Այնուհետև երկու երկրների նախագահները մասնակցել են «Հայ-իրաքյան տեխնոլոգիական նախաձեռնություններ» խորագրով միջոցառմանը, անմիջական մթնոլորտում պատասխանել Գյումրու տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների հարցերին: