Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի Զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի համագործակցության տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բոենի Սլաթսի ղեկավարած պատվիրակությանը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հումանիտար խնդիրների և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերին:
Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված աջակցությունը ինչպես ԼՂ բնակչության հետ կապված հիմնահարցերի, այնպես էլ՝ կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը բարեփոխումների օրակարգի շուրջ, մասնավորապես, Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ռազմավարության:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ ՀԿԲ ռազմավարության մասնակցային կառավարման առաջնահերթությունը կարևոր ուղղություններից է, քանի որ կբարելավի քաղաքացիական հասարակության ներգրավումը որոշումների կայացման հարցում:
Բարբարա Սլաթսը նշել է, որ երկուստեք ծրագրերը ՀՀ կառավարության հետ բարեհաջող են ընթանում և պատրաստակամ են համագործակցել Հայաստանում այլ զարգացման ծրագրերի ուղղությամբ: