Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ քաղաքացիների սպասարկման հերթական գրասենյակն է բացվել: Վեդի համայնքում սա արդեն 2-րդ գրասենյակն է: Նպատակը գյուղական բնակավայրերում որակյալ ծառայություն ապահովելն է: «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրով հանրապետությունում արդեն գործում է 75 կենտրոն:
Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան