Այսօր Կառավարության նիստին ներկա են ՄԻՊ-ին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները:
«Կառավարության նիստին խորհրդի անդամների մասնակցությունը խորհրդանշական բնույթ ունի և պայմանավորված է նաև երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցայի ընդունմամբ. այն ընդունվել է 1989 թվականի նոյեմբերի 20-ին»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ խորհուրդը կազմված է 21 անդամից, որից 13-ն այսօր ներկա են նիստին:
«Խորհուրդը ձևավորված է երեխաներից: Ուզում եմ ընդգծել, որ խորհրդի ձևավորմանն ու գործունեությանն աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, և նիստին ներկա է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը: Նրանք այսօր լիարժեք մասնակցություն կունենան մեր նիստին:
Երեխանե՛ր, ողջունում եմ ձեզ, և ինչպես պայմանավորվել ենք, յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ դուք Կառավարության և մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների և ղեկավարների հետ համահավասար կարող եք հարցեր տալ, ելույթներ ունենալ: Անկաշկանդ զգացեք ձեզ, տեսնենք` ինչ կստացվի դրանից»,- ասաց վարչապետը: