Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդի հետ քննարկել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում գործակցության զարգացման հարցեր: Իրաքի գործընկերոջ հետ հանդիպել է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանը, նշել, որ Հայաստանը հետաքրքրված է երկկողմ օրակարգի զարգացմամբ, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտում: Ի դեպ, Աբդ Ալ-Լատիֆ Ռաշիդը Իրաքի առաջին նախագահն է, որ այցելում է Հայաստան:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: