Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական հեռարձակողների միության նախագահ Նոել Կուրանի հետ հանդիպմանը կարևոր է համարել Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության միջև սերտ գործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը: Քննարկվել են նաև ժամանակակից պայմաններում հեռուստաընկերությունների դերին, ապատեղեկության դեմ պայքարին, խոսքի ազատությանն առնչվող հարցեր:
Մինչ այդ Եվրոպական հեռարձակողների միության նախագահին Առաջին ալիքում ներկայացրել են վերջին 3 տարում իրականացրած բարեփոխումներն ու ապագա ծրագրերը:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: