«Երևանի համար դռները բաց են մնում»,- անդրադառնալով ՀԱՊԿ նիստերին չմասնակցելու Հայաստանի որոշմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովան տեղեկացրել է՝ ՀԱՊԿ-ի օրակարգում է նաև հայ-ադրբեջանական սահմանային գոտում կազմակերպության դիտորդական առաքելության տեղակայման հարցը:
Զախարովան լրագրողի խնդրանքով մեկնաբանել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե Ֆրանսիան հող է նախապատրաստում Հարավային Կովկասում նոր պատերազմի համար:
Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: