Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնի Մինսկ՝ մասնակցելու այսօր նախատեսված ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: «Լուրերին» տեղեկացրեց նախարարության մամուլի խոսնակը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդի նիստին չի մասնակցի նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։