Երևանի ավագանին շարունակել է երեկ ընդհատված նիստը: Ընդդիմադիր խմբակցությունից առաջարկել են քայլեր ձեռնարկել ավագանու անդամների միջև ծեծկռտուքին մասնակից վարչական շրջանների ղեկավարների պաշտոնաթողության համար՝ հակառակ պարագայում սպառնալով քվորում չապահովել: Երևանի քաղաքապետը կոչ է արել շանտաժ չանել և հավելել՝ եթե իրենց համագործակցությունը չստացվի՝ նոր ընտրություններից չեն վախենում:
Ավագանու նիստի մանրամասները՝ Նորայր Շողիկյանի տեսանյութում: