Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Բուդապեշտում քննարկել են երկարաժամկետ հիմունքներով Ադրբեջանից գազի մատակարարման հեռանկարները, նաև նավթագազային նախագծերում հունգարական ընկերությունների հետ համագործակցության զարգացումը:
Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Բուդապեշտը Բաքվի հետ պայմանավորվել է ադրբեջանական գազի գնումները հասցնել 1 միլիարդ խորանարդ մետրի։