«Համատիրությունների մասին» նոր օրենքի վերաբերյալ մենք նախընտրական շրջանում խոսել ենք. այստեղ թարմացման կարիք կա, և նոր նախագծի կարիք կա. այդ համակարգը նորից վերաձևավորելու կարիք կա: Այդ մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երբ որ այդ համակարգը խնդիրները չի լուծում, ավտոմատ այդ խնդիրներով մեզ են դիմում: Օրինակ՝ նույն վերելակների փոխարինման խնդիրը Երևանի քաղաքապետարանի խնդիրը չէ: Երևանի քաղաքապետարանը լուծում է այդ խնդիրը, քանի որ մենք չունենք ձևավորված ուժեղ, ֆինանսապես կայուն համատիրությունների համակարգ, և ես կարծում եմ՝ մեր նախաձեռնությունը առաջին հերթին պետք է լինի այդ համակարգի կայացմանը միտված»,- ասաց Ավինյանը: