ՌԴ նախագահի խոսնակն անդրադարձել է նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանդիպումներին ՀՀ չմասնակցելուն:
«Իհարկե, ցավում ենք, որ Հայաստանը վաղը չի մասնակցի բարձր մակարդակով գագաթնաժողովին, հույս ունենք, որ մասնակցություն կլինի աշխատանքային, փորձագիտական մակարդակներում: Իհարկե, մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպության շրջանակներում»,- լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չեն մասնակցի ՀԱՊԿ միջոցառումներին։