Հայկական դրամը 30 տարեկան է: Ազգային արժույթը մեր երկրում շրջանառության մեջ է դրվել 1993 թ. հենց այս օրը՝ նոյեմբերի 22-ին: Կենտրոնական բանկը այսօրվանից շրջանառության մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: