ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը Իքսի միկրոբլոգում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին: Այդպիսով, 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի արձագանքմանը ուղղված՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը կկազմի մոտ 28 միլիոն դոլար: Հայտարարությանն արձագանքել է Բաքուն: Ադրբեջանի նախագահի օգնականը մեղադրել է Միացյալ Նահանգներին 30 տարվա ընթացքում Հայաստանի կողքին կանգնելու և Ադրբեջանին չաջակցելու համար: Թեմայի շարունակությունը և տարածաշրջանային, միջազգային այլ նորություններ՝ տեսաշարում: