Արդեն իսկ ունենք մետրոյի Աջափնյակ կայարանի նախագիծը՝ ամբողջապես պատրաստ: Այդ մասին Երևանի ավագանու նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Հիմա այն անցնում է փորձաքննությունների փուլը։ Այն բոլոր քննարկումները, որոնք վերաբերել են մետրոյի կայարանին, վերջապես արդեն մոտենում են իրականացման փուլին, հիմա էլ արդեն նախընտրական շրջան չի, խոստումներ չենք տալիս, ուղղակի ամեն ինչ ձեր աչքի առջև տեղի կունենա»,- նշեց Տիգրան Ավինյանը։