«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնն այս տարի կանկացվի նոյեմբերի 23-ին: Ի տարբերություն նախորդ երկու տարիների, երբ մարաթոնի ընթացքում ներկայացվում էր հաշվետու ֆիլմ` այս անգամ կլինի նաև ուղիղ եթեր: Այն կմեկնարկի երեկոյան 10-ին՝ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Նվիրաբերությունները հնարավոր է կատարել հիմնադրամի առցանց հարթակում: Հանգանակված միջոցները կուղղվեն ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը։
Մանրամասները` Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: