Հայաստանի տղամարդկանց հավաքականը դարձավ Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ տարավ Մայքլ Ադամսի նկատմամբ:
Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Այսպիսով Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ: