Վոլոդիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում հայտնել է ԱՄՆ-ից Կիևին պաշտպանական աջակցության նոր փաթեթի մասին՝ անդրադառնալով ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլիի Ուկրաինա կատարած այցի մասին:
«Իհարկե, մենք քննարկել ենք իրավիճակը մարտի դաշտում և դրա հեռանկարները, թե ինչպես կարող ենք ուժեղացնել մեր պաշտպանությունը։ ԱՄՆ-ից մեր պետության համար նոր պաշտպանական փաթեթ կա։ Մասնավորապես, դրանում կլինեն ավելի շատ արկեր, որոնք անհրաժեշտ են հենց հիմա»,- նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Սև ծովում Ուկրաինական գործողությունները և արտահանման միջանցքի պաշտպանությունը: