«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը, «Հանրապետություն» կուսակցության Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Ռոմիկ Մխիթարյանը և Տիգրան Տեր-Մարգարյանը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամներ Թաթուլ Պետրոսյանը և Անդրանիկ Թևանյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Այդ մասին Երևան քաղաքի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացված արձանագրությունների համաձայն` լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են ՔՊ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միքայել Խաչատրյանին, «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Արմեն Մկրտչյանին, Հարություն Մանվելյանին, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Աննա Ավետիսյանին և Արշակ Սարգսյանին: