Դատախազությունը վիճարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի օրինականությունը: Հակակոռուպցիոն դատարանը Ծառուկյանի, նրա ընտանիքի անդամների և փոխկապակցված մյուս 4 անձանց վերաբերյալ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ընդունել է վարույթ: Հօգուտ պետության դատախազությունը պահանջում է բռնագանձել միլիարդավոր դրամներ, հարյուրից ավելի շարժական ու անշարժ գույք, նաև 39 ընկերությունների բաժնեմասեր և բաժնետոմսեր:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: