Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Լիբանանի հետ սահմանին հայտարարել է, որ Գազայի հատվածից պատանդների վերադարձի հարցում առաջընթաց կա, շուտով լավ նորություններ կարող են լինել։
Սկզբնական շրջանում կարող է ազատ արձակվել 50 գերի: ՀԱՄԱՍ-ն ակնկալում է, որ Իսրայելի բանտերից կազատվեն տասնյակ պաղեստինցիներ: ՑԱՀԱԼ-ը զգուշացրել է՝ կշարունակեն գործողությունը նույնիսկ պատանդների ազատ արձակումից հետո:
Մինչ այդ կողմերը հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Թել Ավիվը հոկտեմբերի 7-ից ի վեր ամենազանգվածային հրթիռակոծությանն է ենթարկվել:
Լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելն էլ վերահսկողություն է հաստատել Գազայի հյուսիսի վերջին բուժհաստատության նկատմամբ։
Իսրայել-Լիբանան սահմանին ՑԱՀԱԼ-ը և Հեզբոլլահը փոխադարձ հարվածներ են հացրել միամյանց: Լիբանանի տարածքում կան զոհեր, այդ թվում՝ լրագրողներ:
Օրվա միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: