Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել Պուշկին-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի օտարման գործընթացում և այն պետությանը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ է ձեռնարկում: 19-րդ դարավերջին կառուցված շենքը գործարար Սամվել Մայրապետյանին է օտարվել 2007-ին՝ 160 միլիոն դրամով: Նա պարտավորվել է 2 տարում 150 միլիոն դրամի ներդրում կատարել՝ շենքի վերականգնման համար, ինչը չի արվել:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: